18-ամյա գրոսմայստերը՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն

Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2024

Լուսի Հովհաննիսյան
3 շաբաթ առաջ

Հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմմարաջուն նվաճել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը։

Սինգապուրում կայացած շախմատի աշխարհի առաջնությանը նա 14‑րդ պարտիայում հաղթել է չինացի Դին Լիրենին:։

Պարտիան, որում Դոմմարաջուն խաղում էր սև խաղաքարերով, ավարտվեց 58‑րդ քայլից հետո:

Մրցաշարի վերջնահաշիվը 7,5: 6,5 է՝ Դոմմարաջուի օգտին:

Հնդիկ գրոսմայստերը 18 տարեկան է և դարձել է դասական շախմատի աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը:

Դոմմարաջուն աշխարհի 18-րդ չեմպիոնն է, հնդկաստանցի երկրորդ չեմպիոնը՝ Վիշվանաթան Անանդից հետո:

Հիշեցնենք, որ չինացի Դին Լիրենը նախորդ տարի նվաճել էր շախմատային թագը՝ թայ‑բրեյքում հաղթելով ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին։